Որոնել
Արխիվ
26.02.2020  13:10

Գատտուզո. ««Բարսելոնան» խնդիրներ չստեղծեց մեզ համար»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատտուզոն մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը (1:1):

«Մեր պարտքն է մեկնել «Կամպ Նոու» և պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար: «Նապոլին» բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ ունի, իսկ «Բարսելոնան» մի փոքր ավելին: Եթե համառ պայքարենք, շանսեր կունենանք:

Այս խաղում նրանք գրեթե չանհանգստացրեցին մեզ, նույնիսկ դժվարությամբ մեկ հարված կատարեցին դարպասին: Կարող էին ամբողջ հանդիպումն այդպես անցկացնել և գոլ չխփել, բայց մենք գոլ բաց թողեցին միակ սխալից հետո:

«Բարսան» մեզ համար խնդիրեն չստեղծեց, նրանց գրեթե չէինք զգում: Եթե նրանց դեմ ճիշտ պաշտպանվես… Կարող են ինչով ուզում են զբաղվել, դա որևէ նշանակություն չի ունենա: Մնում են միայն Մեսսիի անցումները»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000