Որոնել
Արխիվ
26.02.2020  14:16

Ինսայդեր. Կամո Հովհաննիսյանը դժգոհ է և կարող է խնդրել փոխել թիմը

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է երկար չմնալ իր նոր ակումբում` «Կայրաթում»:

Ղազախ ինսայդեր Այդին Կոժախմետը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է պահեստային ֆուտբոլիստի կրագավիճակից: Եթե իրավիճակը չփոխվի, հունիսին պաշտպանն ակումբի ղեկավարությանը խնդրելու է նրան այլ թիմ ուղարկել:

Երիտասարդ գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շիպլևսկին դեռ հայ լատերալին մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չի տեսնում` աջ եզրում նախապատվությունը տալով լեհ Կոնրադ Վժեշչինսկուն:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն այս ձմռանն է ազատ խաղացողի կարգավիճակով «Ժետիսուից» տեղափոխվել «Կայրաթ»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000