Որոնել
Արխիվ
25.02.2020  19:22

«Լիվերպուլի» կրկնել է ցուցանիշներ, որոնք պատմական իրադարությունների ժամանակ են գրանցվել

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ հաղթանակը (3:1) 26-րդն է դարձել «Լիվերպուլի» համար:

«Մերսիսայդցիներն» արդեն վաստակել են 79 միավոր: Դա նույնքան է, որքան 1998-99 թթ. առաջնությունում «Մանչեսթեր Յունայեդը»: Այդ մրցաշրջանում սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը պատմական թրեբլ է նվաճել:

26 հաղթանակի շնորհիվ «կարմիրները» հավասարվել են նաև 2003-04թթ. առաջնությունում «Արսենալի» ցուցանիշին, որը չեմպիոն էր դարձել առանց պարտություն կրելու: Մյուս 12 խաղերում «զինագործները» ոչ-ոքի էին գրանցել, իսկ Յուրգեն Կլոպի թիմը դեռ միայն մեկ անգամ է մրցակիցներին թույլ տվել չպարտվել:

Ներկայումս Կլոպի թիմը գնում է «Արսենալի» անպարտելության պատմական ցուցանիշը կրկնելուն և վաստակած միավորներով ռեկորդ սահմանելուն: Այժմ ռեկորդը 100 միավոր է, որը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին» (2017-18թթ.):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000