Որոնել
Արխիվ
25.02.2020  19:45

Փոխանակում և գումար. «Չելսին» խոշոր առաջարկ է կատարել «Ատլետիկոյին»

«Չելսին» մտադիր է հաջորդ մրցաշրջանի համար հիմնական դարպասապահ գտնել և դիտարկում է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Յան Օբլակի տարբերակը:

El Chiringuito TV-ի եթերում ինսայդեր Էդուարդո Ինդան հայտնել է, որ լոնդոնցիները սլովենացու տրանսֆերի դիմաց առաջարկել են 30 միլիոն եվրո և դարպասապահ Կեպա Արիսաբալագային:

2018 թվականի ամռանը բասկ ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը ռեկորդային` 80 միլիոն եվրո էր վճարել: Այդուհանդերձ, վերջինս իր խաղով հիասթափեցրել է գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին, ով սկսել է դարպասը վստահել Վիլի Կաբալյերոյին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսին» համաձայնեցրել է «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000