Որոնել
Արխիվ
25.02.2020  02:04

ԱՆԿԱՍԵԼԻՆ. «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 44-րդ խաղում անպարտելի էր (VIDEO)

ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Լիվերպուլը» տանը՝ «Էնֆիլդում», մրցեց «Վեսթ Հեմի» հետ և 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ։

9-րդ րոպեին Ժորժինյո Վեյնալդումը գլխի փայլուն հարվածով բացեց հաշիվը, 12-րդ րոպեին Իսա Դիոպը հավասարեցրեց հաշիվը, 54-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսն առաջ մղեց լոնդոնցիներին։ Այնուամենայնիվ, մերսիսայդցիները կարողացան հաղթանակ կորզել։ 8-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հետ բերեց կորցրածը, իսկ 81-րդ րոպեին Սադիո Մանեն ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վեսթ Հեմն» ունի 24 միավոր և վտանգավոր գոտում է (18):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000