Որոնել
Արխիվ
24.02.2020  14:19

Եղիշե Մելիքյանի թիմը կարևոր հաղթանակի է հասել Ուկրաինայի առաջնությունում

Ուկրաինայի վերսկսած առաջնության 19-րդ տուրում «Լվովը» հյուրընկալվել է «Օլիմպիկին»: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության է հասել 1:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի թիմը վաստակել է 18 միավոր և հավասարվել 9-րդ տեղում գտնվող հենց «Օլիմպիկին»:

Նախկին հետնապահն այժմ ընդամենը 5 միավորով է հետ մնում 6-րդ տեղից: 22-րդ տուրից հետո առաջին վեց թիմերը պայքարելու են չեմպիոնության, իսկ մյուս 6-ը` ուժեղագույն լիգայում մնալու համար:

Հաջորդ տուրում «Լվովն» ընդունելու է «Ալեքսանդրիային»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000