Որոնել
Արխիվ
24.02.2020  14:33

ԱՊԼ. Մեծ փոփոխություններ և երկիշխանություն ռմբարկուական պայքարում

«Արսենալի» հարձակվող Պյեր–Էմերիկ Օբամեյնագը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 27-րդ տուրի` «Էվերթոնի» դեմ տնային խաղում (3:2): Գաբոնցին մրցաշարում իր 16-րդ և 17-րդ գոլերն է խփել և հավասարվել է լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիին («Լեսթեր»):

Նրանցից մեկ գոլ քիչ է հեղինակել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն: Արգենտինացուն հաջորդում են Դենի Ինգզը («Սաութհեմփթոն»)` 15, Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)` 14, Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»)` 14 և Թեմի Աբրահամը («Չելսի»)` 13:

Ուշագրավ է, որ Վարդին դեկտեմբերին հսկայական առավելություն ուներ, սակայն արդեն երկու ամիս է գոլ չի խփում, ինչի հետևանքով ռմբարկուական պայքարը կտրուկ սրվել է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000