Որոնել
Արխիվ
24.02.2020  13:26

Սկանդալ Ռուսաստանում. «Աստղերի հավաքականին» զրկել են պարտությունից, հետո չեմպիոնություն գրանցել

Ռուսաստանում ընթացող ավանդական Լեգենդների գավաթի մրցաշարի եզրափակիչը սկանդալային ավարտ է ունեցել, տեղեկացնում է sport-express.ru-ն:

«Աստղերի հավաքականը» մրցել է Ռուսաստանի ընտրանու հետ: Հանդիպման ընթացքում կին մրցավար Ալեքսանդրա Պոնոմորյովը երկու վիճելի կարմիր քարտեր է ցույց տվել Յոն-Արնե Ռիսեին և Յոսի Բենայունին: Նրանց թիմը բոյկոտ է հայտարարել և հեռացել է խաղադաշտից: Մրցակցի ֆուտբոլիստները և կազմակերպիչները մոտ 10 րոպե նրանց համոզել են վերադառնալ` չեղարկելով այդ կարմիր քարտերը:

Սկանդալը դրանով չի ավարտվել: Խաղի վերսկսումից հետո «Աստղերի հավաքականը» 6:5 հաշվով առջևում է եղել, երբ ավարտվել է ժամանակ: Մրցաշարում, սովորաբար, հենց այդ պահին են ավարտել խաղը: Նրանք սկսել են տոնել չեմպիոնությունը, բայց հանդիպման ավարտի ազդանշանն այդպես էլ չի հնչել և ռուսները գրավել են անպաշտպան դարպասը: Արդյունքում, նոր վիճաբանություն է սկսվել, իսկ ռուս երկրպագուները նույնիսկ սուլել են սեփական թիմին: Մարկո Մատերացին և մյուս խաղացողները սկսել են բղավել մրցավարի վրա:

Կազմակերպիչներն առաջարկել են 6:6 հաշվով ոչ-ոքի գրանցել և 11-մետրանոց հարվածաշար նշանակել, սակայն աստղերը դեմ են եղել: Յուրատեսակ VAR համակարգին դիմելուց հետո հաղթանակը շնորհվել է «Աստղերի հավաքականին»: Վերջին 12 տարում առաջին անգամ չեմպիոն չի դարձել Ռուսաստանի ընտրանին:

Լեգենդների գավաթ. եզրափակիչ
Ռուսաստան – Աստղերի հավաքական` 5:6
Գոլերը. Ալենիչև, Գոլովսկոյ, Կոլոդին (3) – Սավիոլա, Գալաս, Ջակարդո, Օլիչ (2), Վորոնին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000