Որոնել
Արխիվ
24.02.2020  13:00

«Ռեալի» ֆուտբոլիստն անիմաստ կարմիր քարտ է ստացել, և բաց թողնելու Էլ Կլասիկոն (VIDEO)

Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսը կարմիր քարտ է ստացել ակումբի երկրորդ թիմի` «Կաստիլյայի» կազմում անցկացրած «Սան-Սեբաստիան դե լոս Ռեյեսի» դեմ մրցավեճում (2:0):

87-րդ րոպեին բրազիլացին անհատական անցումով գոլ է խփել, ապա այն տոնել է ուղիղ դարպասապահ Իրուրետայի դեմքի մոտ, տեղեկանում ենք Marca-ից:

Մրցավարը դա սադրիչ քայլ է դիտարկել և 19-ամյա ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտը ցույց տվել:

Ըստ իսպանական ֆուտբոլի կանոնակարգի, ցածր դիվիզիոնւմ ստացած որակազրկումն ազդում է նաև Լա Լիգայի վրա: Այսպիսով, Ռոդրիգոն բաց է թողնելու «Ռեալի» հաջորդ խաղը, որը «Բարսելոնայի» դեմ տնային սուպերկլասիկոն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000