Որոնել
Արխիվ
22.02.2020  23:47

«Լեյպցիգը» գոլային հրավառություն էր կազմակերպել «Շալկեի» դարպասին (VIDEO)

Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Շալկեն» տանը մրցեց «Լեյպցիգի» հետ և հաղթեց 5-0 հաշվով։

խաղի հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, մարսել Զաբիտցերը բացեց հաշիվը, 61-րդ րոպեին Տիմո Վերները կրկնապատկեց այն, 68-րդ րոպեին Մարսել Հալստենբերգը հաշիվը դարձրեց խոշոր, 80-րդ րոպեին Անխելինյոն խփեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ 89-րդ րոպեին Էմիլ Ֆորսբերգը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։ Նշենք, որ Կրիստոֆեր Նկունկուն այդ խաղում յուրահատուկ ցուցանիշի հասավ՝ կատարելով 4 գոլային փոխանցում։

Այսպիսով, «Լեյպցիգը» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով ընդամենը 1 միավորով, իսկ «Շալկեն» 36 միավորով 6-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000