Որոնել
Արխիվ
22.02.2020  16:48

«Բարսելոնան» առաջարկ է կատարել Լաուտարո Մարտինեսին. մանրամասներ

«Բարսելոնան» արդեն սկսել է աշխատել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը գնելու ուղղությամբ: Ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը մինչև 2025 թվականի ամառը նախատեսված պայմանագիր է ուղարկվել արգենտինացուն:

22-ամյա ֆուտբոլիստին առաջարկվել է տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 7 միլիոն եվրո աշխատավարձ:

«Ինտերն» արդեն հայտնել է, որ դեմ է իր հարձակվողին վաճառելուն, սակայն «բլաուգրանան» մտադիր է ակտիվացնել հրաժարագինը, որը հուլիսին կազմելու է 111 միլիոն եվրո: Այդ դեպքում «Բարսելոնային» հարկավոր է միայն ֆուտբոլիստի համաձայնությունը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալը» նույնպես պատրաստ է ակտիվացնել Լաուտարոյի հրաժարագինը, սակայն տրանսֆերի ֆավորիտը կատալոնացիներն են համարվում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000