Որոնել
Արխիվ
22.02.2020  17:39

Ադամյանը չկա «Բորուսսիա Մյունխենգլադբախ» – «Հոֆֆենհայմ» խաղի հայտացուցակում

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվելու է Մյունխենգլադբախի «Բորուսսիային»:

Գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը հյուրերի հայտացուցակում չի ընդգրկել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին:

26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բայերի» դեմ փետրվարի 1-ին կայացած խաղում (2:1), այնուհետև հաջորդած 3 մրցավեճերը բաց է թողել: «Վոլֆսբուրգի» դեմ նախորդ հանդիպման ժամանակ նա պահեստայինների թվում էր:

Առանց Ադամյանի «Հոֆֆենհայմը» բոլոր այդ 3 խաղերը պարտվել է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000