Որոնել
Արխիվ
22.02.2020  12:07

Լևանդովսկի. «Կլոպը մարզման ժամանակ իմ ամեն 10 գոլի դիմաց 50 եվրո էր տալիս, հետո ասաց չափազանց է»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին The Guardian-ի հեր զրույցում հիշել է Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ համատեղ աշխատանքը:

«Դորտմունդում մենք գրազ էինք գալիս: Եթե ես մարզման ժամանակ 10 գոլ էի խփում, նա ինձ 50 եվրո էր տալիս: Առաջին մարզումների ժամանակ 3-4 գոլ էի խփում: Հաջորդներում` 7-8 գոլ: Երեք ամիս անց սկսեցի ամեն մարզման ժամանակ 10-ից շատ գոլ խփել:

Այդպես շարունակվեց մի քանի շաբաթ, այնուհետև Յուրգենն ասաց. «Բավական է, սա արդեն չափազանց է: Այլևս չեմ ուզում վճարել քեզ»

Գոլ խփելն իմ բնավորության մի մասը դարձավ: Շատ օգտակար փորձ էր ինձ համար»,- ասել է լեհ ռմբարկուն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000