Որոնել
Արխիվ
22.02.2020  15:29

«Մանչեսթեր Սիթին» սուպերփաստաբան է վարձել. նրան օրական 20 000 ֆունտ են վճարելու

«Մանչեսթեր Սիթին» դիմել է փաստաբան Դևիդ Պենիկին, որպեսզի նա ակումբին օգնի բողոքարկել ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված որակազրկումը: Ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու մեղադրանքով ՈւԵՖԱ-ն անգլիական ակումբին երկու տարով հեռացրել է եվրագավաթներից:

Լորդ Պենիկը հայտնի նրանով, որ ներկայացրել է բրեքսիտի ընդիմադիր Ջին Միլլերի շահերն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կառավարության: Նա երկու անգամ կարղացել է հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:

Daily Mail-ը հայտնում է, որ փաստաբանն օրական ստանալու է 20 հազար ֆունտ ստերլինգ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000