Որոնել
Արխիվ
22.02.2020  11:43

«Բարսելոնայի» օրինակով. «Վալենսիային» թույլ են տվել արտահերթ վարձակալել «Ռեալի» ֆուտբոլիստին

Լա Լիգան բավարարել է «Վալենսիայի» խնդրանքը և թույլ է տվել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո փոխարինող հրավիրել պաշտպան Էսեկիել Գարային: Արգենտինացին վնասվածքի պատճառով բաց է թողնելու 5-ից ավելի ամիս:

«Չղջիկները» որոշել են վարձակալել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խավի Սանչեսին, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Վալյադոլիդում»:

Իսպանացու երկու ակումբներն էլ դեմ չեն այդ գործարքին, որովհետև նա քիչ խաղաժամանակ է ստանում: Միայն «սերուցքայիններն» են պահանջ դրել, որ պայմանագրում ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չլինի:

Հիշեցնենք, որ ծանր վնասվածքի (5 և ավելի ամիս) կանոնի շնորհիվ «Բարսելոնան» 18 միլիոն եվրոյով «Լեգանեսից» գնել է հարձակվող Մարտին Բրեթույթին: Նա փոխարինելու է Ուսման Դեմբելեին, ով կարող է բաց թողնել նաև Եվրո-2020-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000