Որոնել
Արխիվ
22.02.2020  13:54

Միայն 15 ճանաչված մարդիկ նմանապես չեն պատասխանել Ռոնալդուի ուշադրությանը. ովքե՞ր են նրանք

Ինչպես հայտնի է` Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի ռեկորդակիրն է իր հետևերդների քանակով: Պորտուգալացին 204 միլիոն հետևորդ ունի: Այդուհանդերձ, «Յուվենտուսի» ֆուտբոլիստն իր հերթին հետևում է միայն 439 ակաունտի, որոնցից 424-ը նմանատիպ կերպով են պատասխանել նրան: Իսկ ահա 15 մարդիկ անտարբեր են եղել Ռոնալդուի ուշադրությանը: Sports.ru-ն պարզել է, թե ովքեր են նրանք.

Սթիվեն Ամել – 6,2 միլիոն հետևորդ

Կանադացի դերասան, ով հայտնի է դարձել «Նետը» (Arrow) սուպերհերոսական սերիալում Օլիվեր Քուինի դերի շնորհիվ:

Դասթին Պորյե – 1,3 մլն հետևորդ

Խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ: UFC-ի նախկին չեմպիոն թեթև քաշային կարգում:

Լեոնարդո Դի Կապրիո – 40,9 մլն հետևորդ

Լեգենդար ամերիկացի դերասան: Օսկարի մրցանակակիր, «Ոսկե Գլոբուսի» եռակի դափնեկիր: Բնության խնդիրների ակտիվ մասնակից է:

Կայլի Ջեներ – 163 մլն հետևորդ

Ամերիկացի բիզնեսվումն և մոդել: Հայտնի է դարձել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի շնորհիվ: 2015 թվականին հիմնադրել է Kylie Cosmetics ընկերությունը: 21 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը` գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը:

Արիանա Գրանդե – 175 մլն հետևորդ

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ ու պրոդյուսեր: Բեմում պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին` Բրոդվեյի «13» մյուզիքլով:

Քենդալ Ջեներ – 123 մլն հետևորդ

Ամերիկացի սուպերմոդել: Նույնպես մասնակցել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուին»: Քիմ Քարդաշյանի քույրն է:

Սելենա Գոմես – 168 մլն հետևորդ

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի: Հիմնականում երգում է պոպ-ռոք և դանս-ռոք ժանրերում: Երկար ժամանակ, բայց դադարներով հանդիպում է Ջասթին Բիբերի հետ:

Ֆլոյդ Մեյվեզեր – 23 մլն հետևորդ

Բռնցքամարտի անպարտելի չեմպիոն: Հանդես է եկել կիսամիջին քաշայի կարգում: Հաղթել է իր բոլոր 50 մենամարտերը, որոնցից 27-ը նոկաուդով:

Ջեսիկա Ալբա – 17,3 մլն հետևորդ

Ամերիկացի դերասանուհի: Հայտնի է դարձել «Մութ հրեշտակ» սերիալով, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»: Հետագայում նկարահանվել է «Ֆանտաստիկ քառյակ» և «Մեղքերի քաղաք» ֆիլմերում: Բազմիցս ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը:

Կարա Դելևին – 44,3 մլն հետևորդ

Բրիտանացի դերասանուհի և սուպերմոդել: Համարվում է ամենաոճային մոդելներից մեկը: Նկարահանվել է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում:

Էմիլի Ռատակովսկի – 25,5 մլն հետևորդ

Ամերկակցի մոդել ու դերասանուհի: Հայտնի է դարձել 2013 թվականին` Ռոբին Թիկի, Ֆարել Ուիլյամսի ու Թի Այի Blurred Lines տեսահոլովակից հետո: Նկարահանվել է Դևիդ Ֆինչերի «Անհետացածը» ֆիլմում:

Հոլլի Հոլմ – 2 մլն հետևորդ

Բռնցքամարտի և խառը մենամարտերի բազմակի չեմպիոն: MMA-ում Ռոնդա Ռոուզի նկատմամբ սենսացիոն հաղթանակի հեղինակը:

Նեյթ Դիաս – 4,3 մլն հետևորդ

Խառը մենամարտերի մարզիկ: Առաջին մարդը, ով UFC-ում հաղթեց Քոնոր Մակգրեգորին:

Միշա Թեյտ – 2 միլիոն հետևորդ

UFC-ի նախկին չեմպիոն: Հենց նա Հոլմից խլեց չեմպոնի տիտղոսը: Ներկայումս հղիության պատճառով դադարեցրել է կարիերան:

Սիարա – 24,6 մլն հետևորդ

Ամերիկացի երգչուհի, պարուհի, պրոդյուսեր, դերասանուհի և մոդել: Հայտնի է դարձել Like A Boy երաժշտական հիթով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000