Որոնել
Արխիվ
21.02.2020  18:48

«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել. հայտնի է ապաքինման ժամկետը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մանրամասներ է ներկայացրել թիմի ավագ, կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի վնասվածքի վերաբերյալ, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» հետ արտագնա խաղում (0-1)։

«Ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել։ Մենք արդեն գիտենք, որ դա ազդրի հետին մկանն է։ Անգլիայում ազդրի հետին մկանի վնասվածքները հաճախ են լինում։ Օրինակ, հենց այդ պատճառով է բացակայում Հարի Քեյնը։ Հենդերսոնի մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Կարծում եմ՝ նա բաց կթողնի մոտ 3 շաբաթ։ Դա տհաճ է, բայց, այնուամենայնիվ, մեր բախտը բերել է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000