Որոնել
Արխիվ
21.02.2020  16:19

«Երջանիկ եմ, որ գլխավորել եմ այս թիմը». Արամ Ոսկանյանի առաջին մարզումը (VIDEO)

«Ալաշկերտից» հեռացած Արամ Ոսկանյանն առաջին մարզումն է անցկացրել ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի հետ հանդիպման ժամանակ 44-ամյա մասնագետն ասել է.

«Պարզապես երջանիկ եմ, որ գլխավորել եմ այս թիմը: Առջևում մեծ նպատակներ կան: Միասին պետք է դրանք իրագործենք»:

Այնուհետև սկսել է ղազախական Պրեմյեր լիգայի վերադառնալու նպատակ ունեցող թիմի ` Անթալիայում մեկնարկած հավաքի առաջին մարզումը:

Հիշեցնենք, որ Ոսկանյանի օգնականն է լինելու Մանուկ Սարգսյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000