Որոնել
Արխիվ
21.02.2020  02:09

«Ռոման» և «Արսենալը» հաղթեցին նույն հաշվով, «Վուլվերհեմփթոնը» ջախջախեց «Էսպանյոլին», այլ արդյունքներ (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում կայացան մի շարք հանդիպումներ։

«Ռոման» տանը մրցեց բելգիական «Գենտի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով։

Խաղի միակ գոլը 13-րդ րոպեին հեղինակեց Կառլես Պերեսը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների կազմում փոխարինման մտավ 79-րդ րոպեին։

«Արսենալը» հյուրընկալվելիս նույն հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։

Լոնդոնցիների միակ գոլը 81-րդ րոպեին հեղինակեց Ալեքսանդր Լակազետը։

«Վուլվերհեմփթոն» - «Էսպանյոլ»՝ 4-0․ գոլերը՝ Ժոտա՝ 15, 67, 81, Նևեշ՝ 52, 

«Բայեր» - «Պորտու»՝ 2-1․ գոլերը՝ Ալարիո՝ 29, Հավերց՝ 57,- Դիաս՝ 73

«ԱԶ Ալկմար» - «Լասկ»՝ 1-1

ԱՊՕԷԼ - «Բազել»՝ 0-3

«Վոլֆսբուրգ» - «Մալմյո»՝ 2-1

«Ռեյնջերս» - «Բրագա»՝ 3-2

Ավելացնենք, որ պատասխան հանդիպումները նախատեսված են փետրվարի 27-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000