Որոնել
Արխիվ
21.02.2020  00:01

«Ինտերն» ուժեղ էր «Լուդոգորեցից», ՄՅՈւ-ն և «Սևիլյան» չհաղթեցին, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Ինտերը» տանը մրցեց բուլղարական «Լուդոգորեցի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։

71-րդ րոպեին Կրիստիան Էրիկսենը բացեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 4-րդ րոպեին, Ռոմելու Լուկակուն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով իտալական թիմի առավելությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Բրյուգեին»։

Էմանուել Դենիսը 15-րդ րոպեին առաջ մղեց բելգիական թիմին, բայց 36-րդ րոպեին Անտոնի Մարսիալը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։

«Սևիլյան» նույնպես 1-1 ավարտեց արտագնա հանդիպումը ռումինական «Կլուժի» հետ։

Չիպրիան Դակը 59-րդ րոպեին բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին, բայց անդալուսցիներից 82-րդ րոպեին պատասխանեց նորեկ Էն-Նեսիրին։

«Խետաֆե» - «Այաքս»՝ 2-0․ գոլերը՝ Դեյվերսոն՝ 38, Քենեդի՝ 90+3

«Այնտրախտ» - «Զալցբուրգ»՝ 4-1

«Կոպենհագեն» - «Սելտիկ»՝ 1-1

«Սպորտինգ» - «Բաշաքշեհիր»՝ 3-1

«Շախտյոր» - «Բենֆիկա»՝ 2-1

Ավելացնենք, որ պատասխան հանդիպումները նախատեսված են փետրվարի 27-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000