Որոնել
Արխիվ
20.02.2020  11:28

Մոուրինյուն պարտությունից հետո «Տոտենհեմին» համեմատել է առանց փամփուշտների ատրճանակի հետ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «ՌԲ Լեյպցիգից» կրած տնային պարտությունը (0:1):

«Սխալ է ասել, որ թիմը սկսեց նմանվել իրեն, երբ փոխարինումներ կատարեցինք: Մինչև այդ էլ տղաներն անում էին այն ամենը, ինչ կարող են: Գիտե՞ք Լամելան քանի մարզում է անցկացրել մինչև այս խաղը: Զրո: Նա ապաքինվելուց հետո անմիջապես խաղադաշտ դուրս եկավ և 20 րոպե անցկացրեց Չեմպիոնների լիգայում:

Երկու իրավիճակ կա: Մենք շատ լավ թիմ ու կոլեկտի ունենք, սակայն տեսնում եք, թե վնասվածքների պատճառով ինչպիսի իրավիճակում ենք: Դա նույնն է, եթե մարտի գնաս առանց փափուշտներով ատրճանակով:

Մոուրան վերջում հյուծված էր, նույնը նաև Բերգվեյնը, իսկ Լյորիսը երկու անգամ փրկեց մեզ: Չեմ անհանգստանում 0:1 հաշվի պատճառով, որովհետև կարող ենք հաղթել Գերմանիայում: Անհանգստացնում է այն, որ այս կազմով պետք է անցկացնենք մրցաշրջանի մնացած բոլոր հանդիպումները»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով չեն խաղում «Տոտենհեմի» հարձակման առաջատարներ Հարրի Քեյնը և Սոն Հին Մինը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000