Որոնել
Արխիվ
20.02.2020  12:10

Հայկական թիմը գոլառատ խաղում պարտվել է ղազախականին, որի նոր գլխավոր մարզիչը երիտասարդ հայ է

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Վեսթ Արմենիան» ընկերական խաղ է անցկարցել Ղազախստանի առաջին դիվիզիոնը (ուժով երկրորդ) ներկայացնող «Ակադեմիա Օնտուստիկի» հետ:

Գոլառատ խաղում հայկական թիմը զիջել է 3:4 հաշվով: Արմեն Շահգելդյանի թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սերգեյ Օրլովը, Պատվական Մահթեսյանը և Վլադիմիր Խարատյանը:

Նշենք, որ ղազախական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչը Լևոն Ղազաբօղլյանն է` անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին: 34-ամյա մասնագետը 2017 թվականին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000