Որոնել
Արխիվ
19.02.2020  16:43

Նեյմար. «Ես պատրաստ էի, բայց ՊՍԺ-ն չէր թողնում խաղայի»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը քննադատել է ակումբի ղեկավարությանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսսիայից» կրած արտագնա պարտությունից (1:2) հետո:

«Դժվար է, երբ 4 խաղ բաց ես թողնում, բայց ցավոք որոշում կայացնողը ես չէի, այլ ակումբն ու բժիշկները: Ինձ դուր չեկավ նրանց որոշումը: Շատ ենք այն քննարկել, որովհետև ես ուզում էի խաղալ, պատրաստ էի, բայց ակումբը վախենում էր, որ կրկին վնասվածք կստանամ:

Արդյունքում, ինձ վատություն արեցին, որովհետև կորցրեցի խաղային ռիթմը: Շատ դժվար էր «Բորուսիայի» դեմ դիմանալ ինտենսիվ ֆուտբոլին: Եթե ես լավ մարզավիճակում լինեի, ավելի լավ կխաղայի:

Հասկանում եմ ակումբի մտավախությունը, որովհետև նախորդ երկու մրցաշրջաններում լիարժեք չեմ մասնակցել փլեյ-օֆֆին: Հարգում եմ նրանց, բայց այդ որոշումն ինձ չօգնեց»,- RMC-ի հետ զրույցում ասել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ Նեյմարը դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000