Որոնել
Արխիվ
19.02.2020  16:59

Վենգերն առաջարկել է փոխել խաղից դուրս վիճակի կանոնը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով ներկայումս ՖԻՖԱ-ում զբաղեցնում է ֆուտբոլի գլոբալ զարգացման ղեկավարի պաշտոնը, առաջարկել է փոխել խաղից դուրս վիճակի կանոնը:

«Հնարավորություն կա ձևափոխել այդ օրենքը, որպեսզի այլևս խոսակցություններ չլինեն իբր ֆուտբոլիստի քիթը խաղից դուրս վիճակում էր: Խաղից դուրս չի արձանագրվի, եթե ֆուտբոլիստի մարմնի հատվածի այն մասերից մեկը, որոնցով նա կարող է գոլ խփել, հավասար լինի պաշտպանվող վերջին ֆուտբոլիստին: Հարձակվողի մարմնի մյուս մասերը կարող են առաջ լինել:

Դա կլուծի միլիմետրանոց խաղից դուրս վիճակների խնդիրը»,- Laureus Sports Award-ի ժամանակ ասել է ֆրանսիացին:

Ներկայումս խաղից դուրս վիճակ է համարվում այն իրավիճակը, երբ փոխանցման պահին հարձակվող թիմի ֆուտբոլիստի մարմնի այն հատվածը, որով նա կարող է գոլ խփել, առաջ է լինում մրցակցի նախավերջին ֆուտբոլիստից:

Կանոնի հնարավոր փոփոխությունը կքննարկվի ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) նիստի ժամանակ, որը կկայանա փետրվարի 29-ին` Բելֆաստում: Օրենքի հաստատման համար հարկավոր է ժողովի 8 մասնակիցներից 6-ի համաձայնությունը:

Եթե անհրաժեշտ փոփոխությունը գրանցվի մինչև հունիսի 1-ը, Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել նոր կանոններով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000