Որոնել
Արխիվ
19.02.2020  12:49

ՉԼ. 2 ֆուտբոլիստներ որակազրկվել են և չեն մասնակցելու 1/8 եզրափակչի պատասխան խաղին

ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստներ չեն մասնակցելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսսիայի» դեմ պատասխան հանդիպմանը:

Պաշտպան Տոմա Մենյեն և կիսապաշտպան Մարկո Վերրատտին դեղին քարտեր են ստացել Դորտմունդում կայացած առաջին մրցավեճում, որում նրանց թիմը 1:2 հաշվով պարտություն է կրել:

Բելգիացու և իտալացու համար մրցաշարում դա երրորդ զգուշացումներն էին, ինչի պատճառով նրանք մեկխաղյա որակազրկում են ստացել:

Ուշագրավ է, որ երկուսն էլ դեղին քարտի են արժանացել հանդիպման վերջին րոպեներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000