Որոնել
Արխիվ
19.02.2020  14:24

Վալերի Հովհաննիսյանն այլևս չի՞ խառնվելու մարզչական աշխատանքին

Ճանաչված նախկին ֆուտբոլիստ և «Արարատնի» ներկայիս մարզական տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի հետ զրույցում խոսել է թիմի նախապատրաստական շրջանի, թիմից հեռացած ավագ Արտակ Ալեքսանյանի և ակումբի գլխավոր մենեջեր Վալերի Հովհաննիսյանի մասին:

- Թիմի կազմն ամբողջովին համալրվա՞ծ եք համարում:

- Հնարավոր է 1-2 ֆուտբոլիստ էլ ընդգրկենք թիմում, 1-2 էլ հրաժարվենք: Հիմա դիտարկում ենք մեկ հարձակվողի ու կենտրոնական պաշտպանի ձեռք բերելու հարցը: Այնպիսի փորձառու ֆուտբոլիստ ենք ուզում, որ փորձարկելու կարիք չլինի, որովհետև այլևս ժամանակ չկա:

- Նկատի ունենալով փոփոխությունները և նախապատրաստությունը` «Արարատն» այս պահի դրությամբ ավելի ուժե՞ղ է անցյալ տարվա թիմի համեմատ:

- Ես ավելի քան համոզված եմ, որ ներկայիս «Արարատն» ավելի ուժեղ է դարձել: Թիմի հիմնական կորիզը կազմով ֆուտբոլիստների 70 տոկոսով և մի քանի խաղացող ենք հրավիրել ըստ դիրքերի: Նոր մարզիչ ենք բերել` Իգոր Կոլիվանովին, որը փորձառու և անվանի մասնագետ է: Կարծում եմ` նա մեծ օգուտ կտա թիմին:

- Անցյալ տարվա պես` թիմի գործողությունները խաղերի ժամանակ դարձյա՞լ ղեկավարելու է Վալերի Հովհաննիսյանը, թե՞ Կոլիվանովն, ով անվանի ֆուտբոլիստ է եղել և հեղինակություն ունի:

- Թիմի մարզումների գործընթացը և խաղերի ընթացքը միանշանակ ղեկավարելու է Կոլիվանովը, իսկ Հովհաննիսյանը զբաղվելու է կազմակերպչական հարցերով, ավելի շատ սելեկցիայով, որի մեծ մասնագետ է:

- Ինչո՞ւ հրաժարվեցիք Արտակ Ալեքսանյանի ծառայություններից:  

- Մարզիչը մի քանի խաղի հետո այդպես որոշեց` տեսնելով, որ Արտակը` որպես ֆուտբոլիստ չի կարող օգնել թիմին: Բայց հնարավոր է նա հետագայում միանա «Արարատին»` մարզչի օգնականի կարգավիճակով:

- «Արարատը» կկարողանա՞ շարունակել պայքարը չեմպիոնության համար:

 - Այո, «Արարատն» ի զորու է պայքարելու չեմպիոնությա համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000