Որոնել
Արխիվ
19.02.2020  02:41

Հոլանդը հավասարվեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին: Դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Ընթացիկ խաղարկությունում նորվեգացին արդեն 10 գոլ է խփել: Այդ գնդակներից 8-ը նա հեղինակել էր խմբային փուլում, երբ հանդես էր գալիս «Ռեդ Բուլ Զալցբուրգում»:

Այսպիսով, լավագույն ռմբարկուների պայքարում 19-ամյա ֆուտբոլիստը հավասարվեց առաջատար Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա»), ով նույնպես աչքի է ընկել 10 անգամ:

Opta-ն տեղեկացնում է, որ ՉԼ-ի պատմության մեջ ուրիշ որևէ մեկին չէր հաջողվել 10 գոլ խփել մրցաշարում իր մեկնարկային 7 խաղերում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000