Որոնել
Արխիվ
19.02.2020  02:07

«Ատլետիկոն» առաջին խաղում ուժեղ էր «Լիվերպուլից» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Լիվերպուլ» դիմակայության առաջին խաղը կայացել է Մադրիդում: Դիեգո Սիմեոնեի թիմն առավելության է հասել 1:0 հաշվով:

Միակ գոլը 4-րդ րոպեին խաղարած անկյունայինից հետո խփել Սաուլ Նիգեսը, ով բոլորից շուտ է արձագանքել անդրադարձին:

Հանդիպման ընթացքում տանտերերը դարպասը գրավելու մի քանի այլ լուրջ պահեր են ունեցել, սակայն չեն օգտագործել դրանք: ՉԼ-ի գործող չեմպիոնը տիրել է տարածքային առավելությանը, բայց նույնիսկ դարպասին հարված չի կատարել:

Պատասխան մրցավեճը նախանշված է մարտի 11-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000