Որոնել
Արխիվ
18.02.2020  21:03

Կանպանյա. «Միանշանակ «Լոռին» ավելի է ուժեղացել» (VIDEO)

«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքը և գնահատել թիմի ներկայիս վիճակը:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ հավաքից: Արդեն նախապատրաստական շրջանի վերջին փուլում ենք: Կենտրոնացել էինք ֆուտբոլիստների մարզավիճակների ու համագործակցության վրա: Թիմ կառուցելու համար սա հիանալի հավաք էր: Սկսեցինք աշխատել խաղային մոդելի վրա, և ուրախ եմ, որ ստացանք այն, ինչ պետք էր:

Նախապատրաստությունը կավարտենք Վանաձորում: Մնում է ստուգել վերջին մանրուքները և պատրաստ կլինենք առաջնությանը:

Նորեկներից ոմանք հիանալի են հարմարվել թիմին, իսկ ուրիշներին դեռ ժամանակ է հարկավոր: Միանշանակ «Լոռին» ավելի է ուժեղացել: Հիմա իրավիճակը տարբերվում է այն թիմից, որը մրցաշրջանի սկզբում էր: Դեռ հստակ չեն երևում մեր բոլոր ուժեղ և թույլ կողմերը, բայց շուտով կունենանք ամբողջ ինֆորմացիան: Թիմում դեռ 2-3 նորեկներ կարող են լինել»:

Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000