Որոնել
Արխիվ
18.02.2020  20:56

«Արարատի» ու «Ալաշկերտի» ֆուտբոլիստները տեղափոխվում են ռուսական ակումբ

«Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանը կարիերան կրկին շարունակելու է Ռուսաստանում: «Զենիթի» սանը պայմանագիր է համաձայնեցրել «Ենիսեյի» հետ, տեղեկանում ենք Sportbox.ru-ից: Պաշտպանն այդ թիմում մոտ մեկ ամիս է փորձաշրջան է անցնում:

21-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականի օգոստոսին էր միացել երևանյան ակումբին:Նա գլխավոր թիմում ընդամենը 2 խաղ է անցկացրել:

«Ենիսեյ» է տեղափոխվելու նաև «Արարատի» կիսապաշտպան Սերգեյ Կարետնիկը: Ռուս ֆուտբոլիստը նույնպես ընդամնեը կես տարի է անցկացրել երևանյան թիմում:  Նրա տրանսֆերը հաստատել է Կրասնոյարսկի ակումբի տբօրեն Ալեքսեյ Իվախովը:

Հիշեցնենք, որ «Ենիսեյի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000