Որոնել
Արխիվ
18.02.2020  18:58

Խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստը` «Լոռիում». ի՞նչ անել նման իրավիճակում

Ինչպես հայտնի է «Լոռին» պայմանագիր է կնքել «Ուրարտուի» նախկին առաջատարներից մեկի Վահագն Այվազյանի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը (հունիս ամիս), սակայն 27-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա պաշտոնական խաղերի մասնակցել, քանզի ընթացիկ մրցաշրջանում արդեն երկու թիմ է ներկայացրել` «Ուրարտու» և «Ալ-Նասր» (Օման): ՖԻՖԱ-ի կանոններով ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում կարող է միայն երկու թիմում խաղալ:

ArmFootball.com-ը վանաձորյան ակումբից տեղեկացավ, որ նման շփոթության պատճառ է դարձել «Ուրարտուի» կազմում Այվազյանի խաղերը հաշվի չառնելը: Ակումբը քաջատեղյակ է ՖԻՖԱ-ի կանոններից և այժմ փորձում է ֆուտբոլիստի ապագայի համար լավագույն  տարբերակը գտնել: Մասնավորապես, Այվազյանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ, եթե տեղափոխվի այնպիսի առաջնություն, որը 2020 թվականին նոր է մեկնարկում` ԱՄՆ, Ղազախստան, Բելառուս, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա և ուրիշներ: Դա արդեն ուրիշ մրցաշրջան է դառնում: Նման պարագայում «Լոռին» կընդառաջի և կխզի նրա հետ պայմանագիրը:

Եթե Այվազյանը իր համար արտասահմանյան նման թիմ չգտնի, ապա կշարունակի վանաձորցիների կազմում մասնակցել միայն ընկերական խաղերին, ինչն արել է Թուրքիայում անցկացված հավաքի ժամանակ: Իսկ արդեն ամռանն ակումբն ու ֆուտբոլիստը կորոշեն հետագա համագործակցության հարցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000