Որոնել
Արխիվ
18.02.2020  18:46

Հերթական հարվածը Մոուրինյուին. «Տոտենհեմի» նոր առաջատարը ձեռքի կոտրվածք է ստացել

Հայտնի են դարձել «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինի ապաքինման ժամկետները, ով «Ասթոն Վիլլայի» դեմ ԱՊԼ-ի 26-րդ տուրի խաղում (3:2) ձեռքի կոտրվածք է ստացել: The Athletic-ը վստահեցնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի և բաց կթողնի 6-8 շաբաթ:

Նշենք, որ Հարրի Քեյնի լուրջ վնասվածքի և Կրիստիան Էրիկսենի հեռանալուց հետո կորեացին դարձել էր լոնդոնյան թիմի նոր առաջատարը: Նա գոլ էր խփել վերջին 5 անընդմեջ խաղերում (6 գնդակ):

Վաղը` փետրվարի 19-ին Ժոզե Մոուրինյուի թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ընդունելու է «ՌԲ Լեյպցիգին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000