Որոնել
Արխիվ
18.02.2020  17:54

Ջուլֆալակյան out. Մարզիչները որոշել են, որ օլիմպիական խաղերին կնախապատրաստվի Չալյանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղեր մեկնող մարզիկների հետ։

«Ինչպես հայտնի է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին այս պահին ունի Տոկիո-2020-ի 2 ուղեգիր։ Մարզչական խորհրդի որոշմամբ ամառային 32-րդ Օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 97կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը»,- նշված է հայտարարության մեջ։

Հւշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում հանդես է գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը, և նշվում էր, որ նրա և Չալյանի միջև պետք է ստուոգղական հանդիպում նշանակվի, որպեսզի որոշվի, թե ով է մեկնելու օլիմպիական խաղերի, սակայն մարզիչները, ի վերջո, այլ որոշում են կայացրել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000