Որոնել
Արխիվ
14.02.2020  13:40

«Ռեալը» «Բարսելոնայի» հետ պայքարելու է 111 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» միացել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար պայքարին: TyC Sports-ը գրում է, որ «սերուցքայինները» պատրաստ են մինչև 120 միլիոն եվրո ծախսել այդ գործարքի համար:

«Արքայական ակումբն» արդեն տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ է կատարել արգենտինացուն:

22-ամյա ֆուտբոլիստի համար լրջորեն պայքարում է նաև «Բարսելոնան», որը հարձակվողին համարում է Լուիս Սուարեսին փոխարինելու լավագույն թեկնածու:

Հիշեցնենք, որ հուլիսի երկու շաբաթների ընթացքում Լաուտարոյի հրաժարագինը կազմելու է 111 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000