Որոնել
Արխիվ
13.02.2020  18:54

Ռուսական թիմի առաջատարը տեղափոխվում է «Ուրարտու»

Ռուսական «Արմավիրի» կիսապաշտպան Իգոր Պադերինը կարիերան շարունակելու է «Ուրարտուի» կազմում, վստահեցնում է matchtv.ru-ն:

30-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականին է միացել «Արմավիրին», իսկ վերջին տարիներին դարձել էր ռուսական թիմի առաջատարը: Նախորդ մրցաշրջանում նա նաև թիմի լավագույն ռմբարկուն էր խփած 6 գոլով: Ընթացիկ մրցաշրջանում Պադերինը 15 խաղում 1 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

«Արմավիրն» արդեն փոխարինող է փնտրում ռուս ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ հայկական ու ռուսական այդ ակումբները պատկանում են Ջևան Չելոյանցին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000