Որոնել
Արխիվ
11.02.2020  13:19

Մխիթարյանը «Ռոմայում» ամենաբարձր միջին արդյունավետությունն ունի

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջող մրցաշրջան է անցկացնում «Ռոմայի» կազմում, եթե հաշվի չառնենք վնասվածքները:

Calcionews24.com-ը գրում է, որ Իտալիայի առաջնությունում 31-ամյա ֆուտբոլիստը միջին արդյունավետությամբ «գայլերի» լավագույն ռմբարկուն է: Նա գոլի հեղինակ է դառնում միջինը 162 րոպեն մեկ: Ներկայումս Հենրիխի հաշվին 10 խաղում 4 գոլ է գրանցված:

Համեմատության համար նշենք, որ հռոմեացիների վերջին տարիների լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն 23 խաղում 10 գոլ է հեղինակել: Նրան մեկ գոլ խփելու համար պահանջվում է միջինը 195 րոպե:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000