Որոնել
Արխիվ
10.02.2020  15:59

KazFootball. Տիգրան Բարսեղյանի «Աստանան» երկար ժամանակ խաղալու է փոքր մարզադաշտում

«Աստանա-Արենայի» արհեստական խոտածածկի փոփոխման պատճառով Ղազախստանի առաջնության առաջին շրջանն «Աստանան» կանցկացնի Ալմատիում:

KazFootball.kz-ն գրում է, որ երկար մտածելուց հետո Պրեմյեր լիգայի չեմպիոնն ընտրել է «Ժաս-Կիրան» մարզադաշտը: Այն տեղավորում է ընդամենը 800 հանդիսական, սակայն սպասվում է, որ արագ վերանորոգման արդյունքում նոր տրիբունա կավելացվի և ընդհանուր թիվը կհասնի 1500-ի:

Հավանական է, որ մի քանի տնային խաղեր «Աստանան» անցկացնի «Կայրաթի» ստադիոնում:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանի նոր ակումբը երկար ժամանակ ցանկանում էր խաղալ Կիզիլորդում` «Կայսարի» մարզադատում, որտեղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեկ տարի է անցկացրել:

Համեմատության համար նշենք, որ Նուր-Սուլթանում գտնվող «Աստանա-Արենան» տեղավորում է 30 000 հանդիսական:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000