Որոնել
Արխիվ
07.02.2020  11:31

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժում ստացավ Լաուտարո Մարտինեսից. նա այլ թիմ է ընտրել

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»: ESPN-ը տեղեկացնում է, որ անգլիացիները մի քանի փորձ են կատարել արգենտինացուն ձեռք բերելու համար, սակայն մերժում են ստացել:

«Կարմիր սատանաների» սկաուտները բազմաթիվ տարբերակներ են վերլուծել և ընտրություն են կատարել Լաուտարոյի օգտին, սակայն ակումբն այժմ պետք է այլ հարձակվող գտնի:

22-ամյա ֆուտբոլիստն արդեն որոշել է, որ «Ինտերից» հեռանալու դեպքում կտեղափոխվի միայն «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը մտադիր է ակտիվացնել արգենտինացու հրաժարագինը, որը հուլիսին կազմելու է 111 միլիոն եվրո:

Ա սերիայի ընթացիկ առաջնության 20 խաղում Մարտինեսը 11 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000