Որոնել
Արխիվ
06.02.2020  18:51

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արդյունավետ մրցաշրջան անցկացնող հարձավողը տեղափոխվեց «Ալաշկերտ» (VIDEO)

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Դավիթ Գատիկոևի հետ:

26-ամյա ֆուտբոլիստը լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա մարզումային պրոցեսում և ստուգողական հանդիպումներում, որոնցից երկրորդում գրավել է ռուսական «Արմավիրի» դարպասը, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

2011-2017 թթ. Գատիկոևը հանդես է եկել ռուսական «Ալանիա», «ԲՄԱ-Խաբարովսկ» և «Զենիթ» (Պենզա) թիմերում, իսկ 2018-ին ներկայացրել է բելառուսական «Մինսկը»:

Բելառուսից նորեկը վերադարձել է Վլադիկավկազ` պաշտպանելով նախ «Ալանիայի», այնուհետև «Սպարտակի» գույները, որի ավագն էր հանդիսանում: «Սպարտակի» կազմում ընթացիկ մրցաշրջանի 15 խաղերում Գատիկոևը 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:

«Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ: Սա ինձ համար նոր մարտահրավեր և քայլ առաջ է: Ամեն ինչ կանեմ` «Ալաշկերտի» հետ տիտղոսներ նվաճելու համար»,- նշել է Գատիկոևը պայմանագրի ստորագրումից հետո:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000