Որոնել
Արխիվ
03.02.2020  14:00

Պիկուշչակ. «Հայաստանի առաջնությունից եվրագավաթներ մտնելն ավելի նախընտրելի է, քան գավաթը հաղթելով»

«Նոայի» մամուլի ծառայությունը հարցազրույց է վերցրել թիմի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակից.

- Դուք արդեն 6 ամիս ղեկավարում եք ակումբը: Ինչպե՞ս եք գնահատում կատարված աշխատանքը: Նաև մարզչական շտաբի աշխատանքի մասին խոսեք:

- Մենք հաստատված ծրագրով շարժվում ենք դեպի մեր նպատակները, և եթե հետադարձ հայացք նետենք, ապա մեզ համար բավական հաջող էր վերջին շրջանը՝ 5-7 հանդիպումները: Եվ կա ընկալում, որ առաջնության մեկնարկին մենք ցուցադրեցինք բավականին լավ խաղ, տեսանելի էր, դա նկատեցին ինչպես մեր գործընկեր-մարզիչները, այնպես էլ՝ հանրությունը: Իհարկե, հաճելի է, որ մենք կարող ենք մեր պատկերացումները, տեսլականը փոխանցել տղաներին, և նրանք ապրեն՝ ընկալում են ամեն ինչ: Կարծում եմ՝ վատը չէր, նույնիսկ, կարելի է ասել, լավ շրջան «Նոա»-ն անցկացրեց: Մարզչական կազմի առումով՝ մենք փորձում ենք, վերլուծում․․․ թիմի համար, որը ցանկանում է հասնել մեծ արդյունքների, հանդես գալ Եվրագավաթներում, պետք է լինի 4-5 մասնագետներից բաղկացած մարզչական շտաբ: Մենք դրան գնում էիք, այո՛, առաջին փուլում մեկ մարզիչ հեռացավ, բայց այսօր մենք ավելի ամրացանք, ակնկալում ենք, որ շուտով մեզ կմիանա նաև ֆիզպատրաստության գծով նոր մարզիչը: Կարծում եմ, որ այս առումով մենք մի փոքր առաջընթաց ենք ապրել ... Իհարկե, մենք քննարկում ենք ամեն ինչ, պլանավորում ենք խաղից առաջ, շաբաթական ցիկլից հասկանում ենք, որ կա հստակ կազմ, բայց կարող է լինել 1-2 փոփոխություն՝ կախված նրանից, թե ով իրեն ինչպես դրսևորեց։ Խաղի ընթացքում իմ խնդիրը թիմը ղեկավարելն է, նկատելը ամեն ինչ, բայց պարզ է, որ որոշ պահեր աչքիցդ վրիպում են, և օգնականների դերը այստեղ շատ կարևոր է:

- Եթե հնարավորություն ընձեռվեր, ի՞նչը կփոխեիք թիմի կառուցման, կազմի առումով։ Կա՞ բան որի համար ափսոսում եք։

- Ամեն ինչ ընթանում է իր հունով, ինչպես պետք է։ Երբ ստանձեցի թիմի ղեկը, գուցե հնարավոր էր արագ գտնել խաղացողներին, որոնք ի վեջո հայտնվեցին «Նոա»-ի կազմում, բայց մեզ հաջողվեց արժանապատվորեն դուրս դուրս այդ իրավիճակից: Նրանք, ովքեր ավելի ուշ միացան թիմին․․․ ինչ-որ մեկը այնքան էլ պատրաստ չէր՝ նոր պայմաններ, նոր պահանջներ. սա նույնպես ժամանակ է պահանջում ... Որոշ տղաներ նույնիսկ հաճելիորեն զարմացրին աշխատելու, արդյունքի հասնելու իրենց ցանկությամբ: Չնայած մենք երիտասարդ թիմ ենք, բայց ուզում ենք լինել բարձունքում, և ապրե՛ն տղաները, ճիշտ ընկալեցին, աշխատեցին, որի համար նրանց իմ երախտագիտությունն եմ հայտնում: Դեռ կա մի ժամանահատված, որը պետք է անցնենք: Մենք սկսեցինք նախապատրաստվել առաջնությանը, շատ ժամանակ չկա, պետք է ավելի լուրջ պատրաստվել:

- «Նոա»-ում Ձեր մարզչական աշխատանքը սկսելիս նշում էիք, թե քարոզում եք դիտարժան, արագ և հարձակողական ֆուտբոլ, մինչդեռ մասնագետերը այժմ առաջին հերթին առաձնացնում են թիմի կայուն և հուսալի խաղը պաշտպանությունում։

- Այստեղ ի սկզբանե պետք է սահմանել առաջնահերթյունները։ Պարզ է, որ սկզբից պետք է կարգավորել պաշտպանական խաղը, համաձայն եմ, բայց այս ամբողջ ընթացքում մենք ոչ միայն չենք հրաժարվել, այլև հակառակը՝ կատարելագործել ենք հարձակողական գործողությունները։ Իրականում շատ դժվար է կոմբինացիոն խաղ, դիրքային գրոհներ կառուցելը։ Շեշտը դնում էինք արագ գրոհների վրա, գրեթե բոլոր խաղերը դրանք գերակայում էին մեր գործողություններում։ Դիրքային գրոհները քիչ էին, բայց վերջին 5-6 խաղերում այդ բաղադրիչը ևս ավելացրինք։ Այսօր մենք սրան ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու, բայց, կրկին, չենք հրաժարվի մեր ծրագրից, տեսլականից և ապավինելու ենք արագ, ագրեսիվ և հարձակողական ֆուտբոլին:

- Մաքսիմ Մայրովիչը թիմի հիմնական ռմբարկուն է, բայց նա մենակ է: Երկրորդ հարձակվողի կարիքը չկա՞: Ո՞ր դիրքերը պետք է ուժեղացվեն:

- Այն, որ Մայրո՛վիչը ամենաշատն է գոլ խփել, նորմալ է: Նա հանդես է եկել կենտրոնական հարձակվողի դիրքում խաղերից մեծ մասում, դա նրա անմիջական պարտականությունն է: Հենց սկզբում ես մեր ֆուտբոլիստներին ասացի, որ հարձակվողը պատասխանատու է արդյունքի համար։ Այն փաստը, որ նա 9 գոլ է խփել, լավ է, բայց մենք գիտենք, որ նա կարող էր ավելին արդյունավետ խաղալ, մյուս տղաները ևս կարող էին ավելին շատ գոլեր խփել: Զարմանալի չէ, երբ ասում են, որ թիմում պետք է լինի մեկ ռմբարկու․ մենք դա տեսնում ենք նաև մեծ ակումբների օրինակով: Մենք այժմ մի քանի խաղացողներ ենք վերցրել կենտրոնում՝ հենակետային գոտում, գումարած դրան ունենք նոր կենտրոնական հարձակվող:

Պաշտպանությունում, այո, եզրայիններից Զապրուդսկիխը վնասվածք է ստացել, բայց մեր թիմում են Կովալենկոն և Գրիգորյանը: Պետք է մտածենք կենտրոնական պաշտպանի և ևս մեկ դարպասապահի մասին, նաև փորձաշրջան կանցնի հենակետային մի կիսապաշտպան: Համաձայնություններ կան, հուսով եմ, որ նրանք կժամանեն նախքան Թուրքիայի հավաքը, և մենք այնտեղ կուղևորվենք արդեն լիովին համալրված կազմով:

- Մանրամասնեք, խնդրում եմ, ի՞նչ ակննկալիքներ ունեք Թուրքիայում ծրագրված ուսումնամարզական հավաքից։

- Այժմ հիմնականում բազային աշխատանք ենք կատարում՝ արձակուրդից հետո տղաների ֆունկցիոնալ վիճակը վերականգնելու համար: Թուրքիայում կայանալիք հավաքը խաղային է. նախատեսվում է 6 հանդիպում, բոլորը ժամանակ կստանան, մենք կխաղանք երկու կազմով . Շատ կարևոր է նաև դաշտերի հարցը. այսօր մենք մարզվում ենք արհեստական խոտածածկով դաշտերում, իսկ Հայաստանի առաջնության խաղերին մնացել է մեկ ամիս: Այնպես որ և բյուջեի, և մարզավիճակ հավաքելու առումով, կարծում եմ, որ սա իդեալական տարբերակ է: Մրցակիցներն ընտրվել են բարձրագույն լիգաներից՝ Լատվիայից, Ղազախստանից (2 թիմ), Սլովենիայից, բոլոր թիմերը բավականաչափ բարձր մակարդակ ունեն, սա հնարավորություն է ստուգելու նաեւ մեր մակարդակը: Լավ սպասելիքներ ունենք հավաքից:

- Առջևում 3-4 ամենակարևոր խաղերն են՝ ներառյալ Գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Դուք գո՞հ եք օրացույցից:

- Ոչ ամբողջությամբ, ամեն ինչ կազմակերպվում է բավականին դժվար, միայն վերջերս իմացանք գավաթային առաջին խաղի օրը։ Բայց սա է իրականությունը, կպատրաստենք տղաներին։ Առաջնության 3 խաղերը ամենակարևորն են` դրանք են որոշելու՝ որտեղ է «Նոա»-ն հայտնվելու՝ Եվրագավաթների գոտում, թե վերջին քառյակում։ Վախ չկա, դրականը շատ է, տղաները արձակուրդից վերադարձան լավ վիճակում, սա ակնհայտ էր թեսթերի արդյունքներից:

- «Նոա»-ի համար ո՞րն է նախընտրելի ՝ եվրագավաթների ուղեգիր վաստակել Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր գրավելով, թե՝ գավաթը նվաճելով:

- Դե իհարկե՝ առաջնությունն է նախընտրելի, քանի որ գավաթը, այո, տալիս է Եվրագավաթներին մասնակցության իրավունք, բայց առաջնությունը շատ ավելի կարևոր է, քանի որ սա երկար խաղային հատված է, որը և որոշում է մեր մակարդակը՝ որպես թիմ: Գավաթը շատ անկանխատեսելի է, որտեղ ցանկացած ակումբ կարող է հաղթել մրցակցին, քիչ չեն դեպքերը, երբ առաջին լիգաների թիմերը հաղթում են «գրանդներին»՝ ապահովելով իրենց տեղը եվրագավաթներում: Հայաստանի գավաթի խաղարկությունում մեզ բաժին է ընկել լուրջ մրցակից՝ Հայաստանի մեծ անուն ունեցող թիմերից մեկը: Գավաթի կիսաեզրափակչում երկու խաղ ենք ացկացնելու, ինչը մտածելու տեղիք է տալիս ... ուստի մենք պատրաստվելու ենք և՛ գավաթին և՛ առաջնությանը, մեզ համար ցանկացած հանդիպում կարևոր է:

- Իսկ հաջողելու դեպքում՝ կարիք չկա՞ նախապես համալրել թիմը, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան Եվրագավաթներին լիովին պատրաստ լինել տեսանկյունից:

- Իմ պրակտիկայում նույնպես այդպիսի խնդիր եղել է, երբ առաջնության ավարտից հետո թիմը ստիպված է եղել հապճեպ համալրումներ անել, նորեկները ֆունկցիոնալ առումով չեն հասցնում ինտեգրվել, արդյունքն էլ բացասական է լինում: Բայց մեր տղաների մեծամասնությունը պատրաստ է խաղալ նաև Եվրագավաթներում, որոշակի փորձ արդեն ձեռք են բերել։ Այսօր, կրկնում եմ, մենք լավ թիմերի դեմ կխաղանք ուսումնամարզական հավաքի ընթացքում, մեր ֆուտբոլիստները իրենց ուժը կզգան: Ինձ դուր է գալիս տղաների մեջ այն, որ պատրաստ են առաջադիմել, սովորել, նշանակություն չունի` մարզում է, թե՝ խաղ, հարցնում են, հետաքրքրություն ցուցաբերում ... Համապատասխանաբար, եթե ամեն ինչ ընթանա լավ, և մենք հայտնվենք Եվրագավաթների գոտում, իհարկե, մենք պետք է ուժեղանանք, առանց դրա հնարավոր չէ ... բայց սկզբում պետք է խնդիրը լուծենք, հետո արդեն պլանավորենք, նայենք, մտածենք ...

- Կես տարի անց, ինչպե՞ս եք գնահատում առաջնությունը, առհասարակ հայկական ֆուտբոլը:

- Ես խորամանկել չեմ ցանկանում՝ մինչև այստեղ գալը Հայաստանի առաջնությանը չեմ հետևել, ես խաղացել եմ այստեղ եվրագավաթների շրջանակներում, բայց դա 15-16 տարի առաջ էր․․․ Հարավային երկիր, յուրահատուկ տարածաշրջան, ամեն երկիր ունի իր մտածելակերպը: Ես գիտակցում էի, որ հայ ֆուտբոլիստները արագություն ունեն, տեխնիկապես բավականին լավ են պատրաստված: Բայց այստեղ արդեն պարզվեց, որ ֆիզիկական պատրաստվածության առումով խնդիրներ կան, նրանք չէին կարող հրաժարվել իրենց սնունդից, եկեք դա կոչենք պրոֆեսիոնալիզմ․ինչ-որ մեկը գուցե չգիտեր ինչպես ճիշտ սնվել, ավելորդ քաշից ազատվելու համար, ստիպված առանձին զրուցում էի տղաների հետ։ Բայց դա ևս նորմալ գործընթաց է: Ես դիտել եմ նախորդ մրցաշրջանի խաղերը, իհարկե, ընդհանուր մակարդակը բարձրացել է, շատ ակումբներում բավականին բարձրակարգ լեգեոներներ են ժամանել, թիմերը լավ պայմաններ են ստեղծում ֆուտբոլի զարգացման համար․․․

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000