Որոնել
Արխիվ
03.02.2020  14:17

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Գաել Անդոնյանը նոր թիմ ունի (PHOTO)

Հայաստանի հավաքականի թեկնածու Գաել Անդոնյանը կարիերան շարունակելու է Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնում: 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ֆրանս-հայկական ակումբի` «Մարտիկի» հետ: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել:

Անդոնյանն ազատ խաղացողի կարգավիճակով է միացել իր նոր թիմին, քանի որ «Այաչոյի» հետ նրա համաձայնագիրը խզվել է:

«Արարատի» համասեփականատեր Վարդան Սրմաքեշի կողմից ֆինանսական աջակցություն ստացող «Մարտիկը» Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի D ենթախմբում 17 տուրից հետո 30 միավորով զբաղեցնում է վեցերորդ տեղը: Այդուհանդերձ, առաջատար «Անսիին» զիջում է ընդամենը 5 միավորով:

Ակումբի առջև խնդիր է դրված 1,5 տարում բարձրանալ Լիգա 2:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000