Որոնել
Արխիվ
01.02.2020  18:05

Խաշմանյան. «Բայրամյանը ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում, Յուրչենկոն թեկնածուների թվում է»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ առաջիկա ընկերական խաղերի համար անելու են ամեն բան հավաքականում ֆուտբոլիստների ընտրությունը մեծացնելու համար, ու չի բացառվում, որ լինեն նոր անուններ։ Նրանց թվում են «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը և ղազախական «Շախտյորի» նորեկ, դարպասապահ Դավիթ Յուրչենկոն:


«Ինչքան որ ես տեղեկացված եմ, Խորեն Բայրամյանը ցանկություն ունի Հայաստանի հավաքականում խաղալու, դա համարում եմ շատ կարևոր գործոն։ Անկասկած, նա կարող է ուժեղացնել հավաքականի խաղը, և հուսով եմ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:

Հավաքականին նոր ֆուտբոլիստներ են հարկավոր, դա գաղտնիք չէ։ Մենք ունենք խնդիրներ խաղային բոլոր օղակներում, ու բնականաբար, պետք է փորձենք նոր ֆուտբոլիստներով լուծել այդ խնդիրները։ Ոչ միայն Բայրամյանն ու Դավիթ Յուրչենկոն, այլ հուսով եմ նաև շատ այլ ֆուտբոլիստների թեկնածություն կունենանք։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

Հայաստանի հավաքականում Յուրչենկոյի հանդես գալը նույնպես իրական է, բայց կոնկրետ ես դեռ չեմ խոսել նրա հետ։ Համոզված եմ, որ Յուրչենկոն իր վարպետությամբ ու փորձով շատ օգուտ կարող է բերել մեր ընտրանուն։ Ու անկասկած, նա էլ հավանական թեկնածուների թվում է: Մենք փնտրում ենք հայ ֆուտբոլիստներ ամբողջ աշխարհում»,- ասել է Խաշմանյանը:

Նշենք, որ հայ ֆուտբոլիստները Ղազախստանում արդեն լեգիոներ չեն համարվում, իսկ Ռուսաստանում այդ կարգավիճակից զրկվելու են հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ուզբեկստանի ընտրանուն, իսկ մարտի 30-ին` Ղազախստանի հավաքականին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000