Որոնել
Արխիվ
29.01.2020  18:40

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դոնեցկի «Շախտյորի» սանը դարձել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

«Կարպատիի» նախկին կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»:

Երևանցիները պաշտոնապես հաստատել են տրանսֆերը:

Ավելի վաղ Footboom-ը վստահեցնում էր, որ ուկրաինացու հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր, ինչը հնարավոր կլինի երկարաձգել ևս 1,5 տարով:

26-ամյա ֆուտբոլիստն արդեն Կիպրոսում միացել է Հայաստանի չեմպիոնին:

Դոնեցկի «Շախտյորի» սանը երևանցիներին բաժին է հասել ազատ խաղացողի կարգավիճակով: Նա այս ձմռանը «Կարպատիի» հետ պայմանագիրը խզել է ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000