Որոնել
Արխիվ
29.01.2020  12:00

«Բարսելոնայի» ու ՄՅՈւ-ի թանկարժեք առաջարկները միաժամանակ ընդունվել են. նրանց միջև ընտրել է ֆուտբոլիստը

Ավարտին է մոտենում «Սպորտինգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերի համար պայքարը:

Sky Sports-ը տեղեկացնում է, որ պորտուգալական ակումբը միաժամանակ ընդունել է «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի»` 55 միլիոն եվրո, գումարած 25 միլիոնի պարգևավճարներ կազմող առաջարկները և ընտրության հնարավորությունը տվել է 25-ամյա ֆուտբոլիստին: Պորտուգալացին ընտրել է անգլիական թիմը:

Վաղը Ֆերնանդեշը ժամանելու է Անգլիա` բուժզննում անցնելու: Նա «կարմիր սատանաների» հետ կնքելու է մինչև 2025 թվականը գործող պայմանագիր: Պորտուգալացին տարեկան ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 6 միլիոն եվրո աշխատավարձ` չհաշված հնարավոր պարգևավճարները:

Նշվում է, որ կատալոնական ակումբը կիսապաշտպանին առաջարկում էր տրանսֆերից հետո անմիջապես վարձավճարով տեղափոխվել «Վալենսիա», ինչը չի գոհացրել ֆուտբոլիստին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000