Որոնել
Արխիվ
29.01.2020  16:43

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Տոտենհեմը» 30 միլիոն եվրոյով տրանսֆեր գնեց (PHOTO)

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է «ՊՍՎ Էնդհովենի» եզրային հարձակվող Սթիվեն Բերգվեյնի տեղափոխության մասին:

22-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 5,5 տարվա պայմանագիր: Հոլանդացին հանդես է գալու 23 համարի մարզաշապիկով, որը նախկինում կրում էր Կրիստիան Էրիկսենը, ով տեղափոխվել է «Ինտեր»:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված են նաև հնարավոր պարգևավճարներ:

Բերգվեյնը փորձ ունի նաև կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու: Նիդեռլանդների ընթացիկ առաջնությունում նա 16 խաղում 5 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000