Որոնել
Արխիվ
29.01.2020  11:27

Տեր-Զաքարյանի թիմը պարտվեց 11-մետրանոցներով և դուրս մնաց պայքարից

Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչում «Մոնպելյեն» հյուրընկալվել է չորրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Բելֆորին»: Հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով և հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարում: Տանտերերն ավելի դիպուկ են եղել` 5:4:

Միշել Տեր-Զաքարյանի թիմը խաղային առավելություն է ունեցել նույնիսկ լրացուցիչ ժամանակում, որն անցկացրել է 10 ֆուտբոլիստով: 90+4 րոպեին կարմիր քարտ է ստացել դարպասապահ Խիրոնիմո Ռուլին:

Այսպիսով, Տեր-Զաքարյանի թիմը դուրս մնաց հետագա պայքարից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000