Որոնել
Արխիվ
29.01.2020  10:32

Կիսաեզրափակչի ուղեգիր` դրամատիկ հաղթանակի շնորհիվ. «Միլանը» փրկվեց (VIDEO)

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Միլանը» ծանրագույն հաղթանակ է տոնել «Տորինոյի» նկատմամբ: Հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ լրացուցիչում «ռոսոներին» հաղթանակ է կորզել` 4:2:

«Սան-Սիրո» մարզադաշտում վստահ մեկնարկից հետո, երբ Ջակոմո Բոնավենտուրան առաջ է մղել տանտերերին, թուրինցիները հետզհետե ուշքի են եկել և երկու գոլ խփել: Դուբլի հեղինակ է դարձել պաշտպան Գլեյսոն Բրեմերը: Ստեֆանո Պիոլիի թիմը փրկվել է 90+1 րոպեին, երբ փոխարինման մտած Հական Չալհանօղլուի շեշտակի հարվածից հետո փոքր անդրադարձ է եղել և գնդակը հայտնվել է դարպասում:

Լրացուցիչ ժամանակում կրկին հերոսացել է թուրք ֆուտբոլիստը` երրորդ գոլը խփելով: Իսկ հաղթանակն ամրապնդել է նույնպես փոխարինման մտած Զլատան Իբրահիմովիչը:

Այսպիսով, «Միլանը» մտավ կիսաեզրափակիչ, որում կմրցի «Յուվենտուսի» հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000