Որոնել
Արխիվ
29.01.2020  00:50

«Բարսան» չկարողացավ ձեռք բերել Ռոդրիգոյին և անցել է այլընտրանքային տարբերակի

Mundo Deportivo-ն տեղեկանում է, որ «Բարսելոնան» չկարողացավ համաձայնության հասնել «Վալենսիայի» հետ Ռոդրիգոյի տեղափոխության հարցում։

Նշվում է, որ կատալոնացիները որոշել են դադարեցնել բանակցությունները՝ չհամակերպվելով «չղջիկների» պահանջների հետ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական ակումբը մտադիր էր գործարքի մեջ ներառել Մուսա Վագեին կամ Աբել Ռուիսին։ «Վալենսիան» ցանկանում էր ձեռք բերել Նելսոն Սեմեդուին կամ Կառլես Պերեսին, ինչը ստիպել է «Բարսելոնային» չշարունակել բանակցությունները։

Այնուամենայնիվ, «Բարսան» նոր հարձակվողի այլընտրանքային տարբերակ ունի։ Ակումբն արդեն բանակցություններ է վարում «Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչին ձեռք բերելու համար։ 

31-ամյա սերբ ֆուտբոլիստի գործակալը պատրաստվում է առավոտյան մեկնել Իսպանիա, որպեսզի քննարկի առաջարկվող պայմանագրի մանրամասները։

Տադիչի ներկայիս պայմանագիրը ամստերդամյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000