Որոնել
Արխիվ
28.01.2020  22:54

«Ման. Սիթիի» վինգերը երկար դադարից հետո մարզվում է ընդհանուր խմբում

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն վերադարձել է թիմի հետ մարզումներին, հաղորդում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

24-ամյա խաղացողը թիմի հետ չէր մարզվել 2019 թվականի օգոստոսից սկսած։ Այդ ժամանակ, «Լիվերպուլի» հետ խաղում Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։

Նրա ծառայություններով անցած ամռանը հետաքրքրված էր «Բավարիան», բայց վնասվածքը խոչընդոտեց Սանեի տեղափոխությանը։ Լերոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000