Որոնել
Արխիվ
28.01.2020  18:53

Պաշտոնական. «Ինտերը» 18 մլն եվրոյով վաճառեց իր հարձակվողին

«Ինտերի» հարձակվող Գաբրիել Բարբոզայի տրանսֆերային իրավունքները գնեց «Ֆլամենգոն»։

23-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, հաղորդում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գաբրիելի համար կվճարվի 18 մլն եվրո, իսկ, եթե հետագայում խաղացողըվաճառվի՝ «Ինտերը» կտանա գումարի 20%-ը։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն եվրո։

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Գաբիգոլը հանդես էր գալիս «Ֆլամենգոյում» վարձավճարով։ Բոլոր մրցաշարերում նա 43 գոլի հեղինակ է դարձել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000